News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսական gazeta.ru կայքը երեկ ընդարձակ հոդված է հրապարակել այն մասին, որ ռուսաստանյան ընկերությունները ցանկանում են գնել Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը` ռուսաստանաբնակ գործարար Հարություն Փամբուկյանի միջոցով:

Նշվել է նույնիսկ գործարքի նախնական գինը` 55 մլն դոլար:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը «Մաքս Գրուփ» ընկերության համասեփականատերն էր` Խաչիկ Մանուկյանի հետ: Սակայն, ըստ վերջին տեղեկությունների, նա դուրս է եկել «Մաքս գրուփից» եւ 2011 թ. իր բիզնեսն ամբողջությամբ տեղափոխել է Մոսկվա:

Gazeta.ru-ն նշում է, որ Հարություն Փամբուկյանն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է արել «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին, սակայն ոչ «Արմավիայում», ոչ «Մաքս գրուփ»-ում այս տեղեկությունը չեն հաստատում:

Նշենք, որ վերջին շրջանում «Արմավիան» ֆինանսական դժվարություններ ունի, ինչի հետեւանքով խնդիրներ են ծագել «Զվարթնոց» օդանավակայանի, «Ռոսավիացիայի» եւ այլ գործընկերների հետ:

Gazeta.ru-ն հիշեցնում է նաեւ, որ 2013 թ. ավարտվում է «Արմավիայի» եւ Հայաստանի կառավարության միջեւ համաձայնագրի ժամկետը, որով «Արմավիային» տրվել է ազգային փոխադրողի կարգավիճակ: Իսկ արդյոք կերկարաձգվի՞ այդ ժամկետը` դեռեւս պարզ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ