News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը կարող է իշխանության փոխանցման այն ճանապարհով գնալ, ինչ Թուրքիան` ռազմական խմբավորումից մինչեւ քաղաքացիական: Հուլիսի 3-ի մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը` Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն պահպանում է  Եգիպտոսում իրավիճակի վրա ազդելու հնարավորությունը, քանի որ Կահիրեին տրամադրվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կպահպանվի, իսկ այդ օգնությունը  տարեկան 1,3 միլիարդ դոլար է, որը գնում է Եգիպտոսի  բարձրագույն ռազմական ղեկավարության գրպանները: 

Դա հանգիստ հարաբերություններ կպահպանի  նախագահ Մուրսիի ղեկավարած Եգիպտոսի ներկայիս իշխանության եւ երկրի ռազմական ղեկավարության միջեւ: «Նորընտիր նախագահ Մուրսիի կողմից ջանքեր են դիտարկվում Եգիպտոսի ռազմական ղեկավարության հետ համաձայնության գալու ուղղությամբ, դա հետեւում է այն հաղորդագրությունից, որ Մուրսին չի խառնվի Եգիպտոսի ռազմական բյուջեին», – հավելել է Սաֆրաստյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ