News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Դիարբեքիրի Սուրի քաղաքապետի կողմից քաղաք մտնող ճանապարհներին մի քանի լեզվով տեղադրված  «Բարով եկաք» գրության համար հետաքննություն է սկսել:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը խիստ է արձագանքել Ներքին գործերի նախարարության կողմից հետաքննություն սկսելու գործընթացին՝ շեշտելով, որ այդ քայլը հարված է խաղաղությանը, ժողովրդավարությանը, բարեկամությանն ու ազատությանը:

Սուրի քաղաքապետի դեմ օրեր առաջ էլ հետաքննություն էր սկսել Դիարբեքիրի նահանգապետարանը՝ կապված Սուրի քաղաքապետի կողմից հայերենի եռամսյա դասընթացներ կազմակերպելու հետ:

Նշենք, որ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ նաեւ Դիարբեքիրը ներկայացնող տուրիստական ուղեցույցը տպագրվել է նաեւ հայերենով։  Սուրի շրջան մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաեւ հայերենով գրված «Բարի եկաք» գրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ