News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մնում է ԵՄ համար գերակա հարցերից մեկը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Նա ընդգծել է, թե կարգավորման համար հարկավոր է կողմերի փոխվստահությունը` շեշտելով շփման գծում միջադեպերի անթույլատրելիության մասին եւ ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին:

«Հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ բանակությունների միջոցով, դա թույլ կտա փոխել ստատուս-քվոն, եւ այն ժամանակ տարածաշրջանում կհաղթանակի խաղաղությունն ու կայունությունը: ԵՄ-ն իր կողմից աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների` Լոս-Կաբոսում արած հայտարարությունը»,- ասել է Ռոմպեյը:

Նրա խոսքով, հակամարտության կողմերը պետք է հարգեն հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածությունը եւ զերծ մնան ռազմատենչ հռետորաբանությունից: «ԵՄ-ն պատրաստ է իր փորձը կիսել»,- նկատել է Ռոմպեյը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ