News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում ներքին զբոսաշրջությունը տարեկան աճում է 20 տոկոսով: Այս մասին այսօր`  հուլիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Նկատելի է միտումը, որ Հայաստանի քաղաքացիներն սկսել են ավելի շատ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում անցկացնել իրենց հանգիստը»,- ասաց նա` ընդգծելով, որ սոցիալական փաթեթը նույնպես խթան կհանդիսանա  ներքին զբոսաշրջության համար:

Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի կառավարության որոշմամբ ներդրված սոցիալական փաթեթով հանրային ծառայողներին հատուկ գումար է հատկացվում նաեւ հանգիստ անցկացնելու համար: Տրամադրված միջոցներով հանրային ծառայողները կարող են հանգիստ անցկացնել միայն ՀՀ-ի ու ԼՂՀ-ի տարածքում:

Այդ փաթեթի մեջ մտնում են նաեւ պարտադիր բժշկական ապահովագրությունը եւ մի քանի այլ կետեր. «Փաթեթի հիմնական նպատակը հանրային ծառայողների` աշխատանքի արդյունավետության բարձրացումն է»,–ասաց նա: Նախարարությունը սոցիալական փաթեթները իրականացնելու հարցում համագործակցում է տուրիստական օպերատորների հետ, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին եւ նախարարության հետ համագործակցելու հայտ են ներկայացնում։ Դրանք են հայտը ներկայացնելու պահին տուր-օպերատորն առնվազն երեք տարվա փորձ պետք է ունենա, մեկ-երկու անգամ մասնակցած լինեն ՀՀ-ում կազմակերված միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, հայտի հետ ներկայացնեն առնվազն 15 զբոսաշրջային փաթեթ առաջարկ, որից երկուսը` ծառայություն ԼՂՀ տարածքում, նաեւ ՀՀ կառավարության հայտարարած զբոսաշրջային կենտրոններում: Նախարարության կայքում (www.mineconomy.am) կա հատուկ էջ, որտեղ ներկայացված են զբոսաշրջային օպերատորներն ու նրանց առաջարկած զբոսաշրջային փաթեթը: Կան տարբեր առաջարկներ` ամենատարբեր գներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ