News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը գտնվում է ճիշտ ուղու վրա, բայց դեռ չի հասել վերջին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով հուլիսի 5-ի` Սահմանադրության օրվա մասին:

Նրա խոսքով, Հայաստանի հիմնական խնդիրն այն չէ` լավն է, թե՞ վատը Սահմանադրությունը, կամ օրենքները, այն այն, որ դրանք շատ հաճախ չեն կիրառվում:

«Ամեն տարի հուլիսի 5-ին, երբ մենք նշում ենք Սահմանադրության օրը, ես ինձ բռնացնում եմ մտքի վրա, որ Հայաստանում կա որոշակի շերտ, առանձին անհատներ, գործիչներ, որոնք իրենց վեր են դասում օրենքից: Նրանք մտածում են, որ օրենքն իրենց համար չի եւ դրանում է թաքնված հիմնական խնդիրը»,-ընդգծել է Զոհրաբյանը, նշելով, որ այդ առումով գերագույն նպատակը պետք է լինի երկրում օրենքի գերիշխանություն հաստատելը:

Պատգամավորի խոսքով, Հայաստանի Սահմանադրությունը երկրի համար ճգնաժամային ժամանակ բազմիցս գործել է ճկուն եւ ճիշտ:

«Իհարկե, դա կարեւոր է, վայց ավելի կարեւոր է մեկ այլ բան, որպեսզի այն գործի բոլորի համար հավասարապես: Ես անկեսծորեն հույս ունեմ, որ երբեւէ մենք կունենանք այնպիսի երկիր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրությունը, ինչպես նաեւ մյուս օրենքներն իրենը կհամարի, զգա իր պատասխանատվությունը»,-ընդգծել է պատգամավորը, հավելելով, որ Հայաստանն այսօր քաղաքացիական հասարակության կարիք ունի, որտեղ ինչ-որ մեկի հարազատը, թիկնապահը կամ որեւէ այլ մեկը պարզապես չկհամարձակվեր մտածել, որ օրենքն իր համար չի գրված:

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 17 տարի առաջա, 1995 թվականի հուլիսի 5-ին եւ փոփոխությունների ենթարկվել 2005-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ