News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրության ընդունման օրից սկսած հիմնական օրենքը զարգացել ու աճել է եւ ինչ-որ պահի հասկացնել տվել, որ փոփոխությունների կարիք ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, անցած 17 տարիների ընթացքում Սահմանադրությունը մեկ անգամ փոփոխվել է, կատարվել են լրացումներ:

Հարցին, թե Սահմանադրությունը կարողացե՞լ է ամբողջությամբ կատարել իր գործառույթը, Հարությունյանը պատասխանել է. «Իր հիմնական գործառույթը Սահմանադրությունը կատարել է, բայց չի կարելի ասել, որ այն ամբողջությամբ է կատարել իր գործառույթը:

Չէ որ Սահմանադրությունը համարվում է հիմնական օրենքը, որովհետեւ դրանից բացի կան նաեւ այլ օրենքներ»,-ասել է նա:

ՀՀԿ-ական պատգամավորը նշել է, որ տեսանելի ապագայում Սահմանադրությունը կարող է ենթարկվել փոփոխությունների:

«Ժամանակը հոսում է, փոխվում է իրականությունը, ծագում են նոր հարցեր եւ Սահմանադրությունը պետք է համապատասխանի այդ ամենին»,-ընդգծել է Հարությունյանը, չբացելով չակերտները, թե ինչ ժամկետներում դա տեղի կունենա:

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին եւ փոփոխությունների ենթարկվել 2005-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ