News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՊՀ հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զարգանում է դաշնակցային հարաբերություններին բնորոշ ակտիվ եւ կանոնավոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, վերելք ապրող տնտեսական,  միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, ամուր իրավապայմանագրային դաշտի առկայության պայմաններում, ինչը լավ հիմք է ծառայում հարաբերությունների առավել ամրապնդման համար: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հումանիտար ոլորտում կապերի զարգացումը եւ ամրապնդումը հատուկ կարեւորություն ունեն:

Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Կոսաչեւը բովանդակալից զրույց են ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող փոխհարաբերությունների վերաբերյալ: Քննարկվել են երկկողմ կրթական, մշակութային եւ գիտական կապերը խորացնելու, էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Անդրադարձ է կատարվել ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ