News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան անցկացնելու մասին խոսակցություն չկա: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Դա նշանակում է, որ Հայաստանի Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մանդատից  հրաժարվելու մասին դիմումը կընթերցվի սեպտեմբերի 10-ին կայանալիք ԱԺ նիստում: Դրանից հետո եթե 15 օրվա ընթացքում Հայրապետյանը հետ չվերցնի դիմումը, նա կզրկվի մանդատից:

Հիշեցենք, որ երեկ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, որի համաձայն հրաժարվում էր իր պատգամավորի մանդատից` «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին իր անվտանգության աշխատակիցների կողմից ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու պատճառով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, այդ թվում ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինս հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Հուլիսի 3-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ հրաժարվում է մանդատից: Մինչ այդ ՀՀԿ-ական որոշ գործիչներ հայտարարել էին, որ նա մեղք չունի «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցածի համար:

Տպել
Ամենաշատ