News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածուներով ներկայանալու հողի վրա Արագածոտնի մարզում իրար են «ուտում» դաշնակցական ու ՕԵԿ-ական տեղի դեմքերը: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Ամբողջ խնդիրն այն է, որ չգիտես ինչու եւ ինչպես ոչ հայտնի մանր-մունր ՕԵԿ-ական դեմքերը որոշել են իրենց ուժերը փորձել հենց այն համայքներում ու քաղաքներում, որտեղ դաշնակցությունը քիչ թե շատ ձայներ ու որոշակի ռեսուրսներ ունի: Այս հողի վրա հիմնականում թեժ գզվռտոցներ են սպասվում Թալին քաղաքում, Մաստարա, Ուջան եւ մի քանի այլ գյուղական համայնքներում, ուր ՕԵԿ-ին հիշեցնող նմուշ անգամ չես կարող գտնել: Երկու քաղաքական ուժերի ներսում հասունացող վտանգը հանդարտեցնելու նպատակով էլ երեկ ուշ երեկոյան մարզային իշխանությունները մարզպետարան են հրավիրել դաշնակցական ու ՕԵԿ-ական գյուղապետներին ու ասել, որ այս պահին ներքաղաքական կյանքում այնքան ինտրիգներ ու խմորումներ կան, որ չարժե ընտրությունները դեռ չմեկնարկած իրար վրա «ցեխ» շպրտել ու հարցեր պարզաբանել: Այս տեղեկության վերաբերյալ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաեւ մարզային իշխանությունների մեկնաբանությունը, սակայն նրանց հեռախոսահամարները սովորականի նման լռում էին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Տպել
Ամենաշատ