Մի խումբ ռուս իրավապահներ եւ Մոսկվայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ հուլիսի 3-ին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան առաջ հավաք են անցկացրել` պահանջելով ազատել Բաքվում ձերբակալված «Թոլիշի սադո» թերթի լրագրող Գիլալ Մամեդովին:
Ակցիայի մասնակիցների շարքում է եղել «Քաղաքացիական աջակցություն» հանձնաժողովի նախագահ, «Մեմորիալ» իրավաբանական կենտրոնի անդամ Սվետլանա Գաննուշկինան:
Բողոքի ակցիան անցել է առանց միջադեպերի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, թալիշ լրագրող եւ իրավապաշտպան, աղմկահարույց «Դե, ցտեսություն» տեսահոլովակի հեղինակ Գիլալ Մամեդովին մի շարք մեղադրանքներ են ներկայացրել պետության դավաճանության, ազգային, դասակարգային, սոցիալական եւ կրոնական ատելության հրահրման համար:
1992 թվականին Մամեդովը ներգրավված է եղել Աբդոլի Ալի Համզալիի իրանական հատուկ ծառայությունների համագործակցությանը: Ինչպես նշվում է մամլո հաղորդագրությունում, լրագրողն զբաղվել է իրանական հատուկ ծառայություններին հետաքրքրող տեղեկությունների հավաքմամբ:
Մամեդովը թալիշյան ազգային շարժման ակտիվ մասնակիցներից եւ ղեկավարներից է: Ներկայումս նա գլխավորում է «Թոլիշի սադո» հրատարակությունը: