News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Տոնի հետ կապված հուլիսի 5-ը եւ 6-ը հայտարարվել են ոչ աշխատանքնային օրեր: 

1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի եւ հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր, որով էլ մինչ այսօր առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:

2005 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին: 

«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», - նշված է Սահմանադրության Առաջին հոդվածում:

Սահմանադրության մեջ նաեւ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։

Ըստ Հիմնական օրենքի` Հայաստանում հաստատված է պետական կառավարման նախագահա-խորհրդարանական կարգ: Օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը, գործադիրը` կառավարությունը: Հայաստանի հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը նախագահն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ