News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ի կենտրոնասիական տարածաշրջանի արագ արձագանքման հավաքական ուժերի «Սահման-2012» մարտավարական զորավարժությունները տեղի կունենան օգոստոսին` Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգում: Այս մասին հայտնել է օկրուգի հրամանատարի տեղակալ Յարոսլավ Ռոշչուպկինը:

«Կենտրոնական ռազմական օկրուգը նախապատրաստվում է «Սահման-2012» համատեղ մարտավարական զորավարժություններին, որոնք տեղի կունենան օգոստոսի 6-10-ին, Չելյաբինսկի մարզի Չեբարկուլի պոլիգոնում»,-ասել է նա:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», զորավարժություններին կմասնակցի Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի շուրջ հազար զինվորական:

Կենտրոնասիական տարածաշրջանի արագ արձագանքման հավաքական ուժերը ՀԱՊԿ-ի զինված ուժերի հիմքն են կազմում: Դրանք ստեղծվել են 2001 թվականի մայիսի 25-ին, ՀԱՊԿ 4 մասնակից երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան եւ Տաջիկստան) կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ