News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրությունը մասամբ է գործում, իսկ մասամբ գործող Սահմանադրությունն ընդհանրապես չի գործում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Ժառանգություն»  կուսակցության անդամ  Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով` Սահմանադրությունը կարելի է համեմատել ցանկացած բարդ մեխանիզմի հետ, որտեղ կարեւոր է յուրաքանչյուր դետալի աշխատանքը:

«Պատկերացրեք մասամբ աշխատող մեքենա: Եթե մեխանիզմի մեկ կամ մի քանի դետալները չեն աշխատում, այն ոչ մի բանի պիտանի չէ: Հայաստանի Սահմանադրությունը 1995թ. ընդունվելուց ի վեր այդպես էլ պետական կառույցների միջեւ հարաբերությունների կարգավորիչ չդարձավ: Այսօր այդ հարաբերությունները կարգավորվում են ամենատարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական միջոցներով, բայց ոչ Սահմանադրությամբ: «Պետք է հասնել նրան, որ Սահմանադրության բոլոր կանոնները գործեն հավասարապես», - նշել է քաղաքական գործիչը:

Հարցին, թե ինչպես կարելի է կարգավորել այդ մեխանիզմը եւ այն  ամբողջությամբ  գործող դարձնել, Ստեփան Սաֆարյանը պատասխանել է. «Դա տարրական բան է: Պետք է հարգել Սահմանադրությունը, գիտակցել, որ եթե որեւէ երկիր նորմալ է դարձել, ապա շնորհիվ Սահմանադրության եւ մյուս օրենքների: Դա պետք է հասկանան բոլորը` սկսած շարքային քաղաքացիներից, վերջացրած պաշտոնյաներով»:

Վերջում Ստեփան Սաֆարյանը շնորհավորել է Հայաստանի բոլոր քաղաքացիներին Սահմանադրության օրվա տոնի առթիվ:
Հուլիսի 5-ին լրանում է Հայաստանի Սահմանադրության 17 տարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ