News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ վերջերս նրա կողմից վարչապետ նշանակված Վանո Մերաբիշվիլին խայտառակել են երկիրը: Համացանցում է հայտնվել Սահակաշվիլի-Մերաբաշվիլի զրույցը, երբ վերջինս ուղիղ միացման էր պատրաստվում վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքով: «ՎԶԳԼՅԱԴ»-ը գրում է, որ կառավարության ղեկավարի հետ զրույցում Սահակաշվիլին անդրադարձել է Ստրասբուրգում Վրաստանի իրավիճակի մասին Եվրախորհրդարանի քննարկումներին: 

«Նրանց մաման  լացացրին»,- մի քանի անգամ կրկնում է Սահակաշվիլին` նկատի ունենալով Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը, որի նախաձեռնությամբ էլ կազմակերպվել էին քննարկումները:

Քննարկումները մեկնաբանել է դրանց մասնակցած «Վրացական երազանքի» անդամ, Թբիլիսիի խորհրդարանի Հանրապետական պատգամավոր Թինա Խիդաշելին:

Նա ամոթալի է անվանել երկրի առաջին դեմքի բառապաշարը` Սահակաշվիլիին մեղադրելով «լիակատար ստի մեջ»: Ըստ նրա` եվրոպական պատգամավորները զեկուցել են Վրաստանում  «ապօրինի ձերբակալությունների մասին», միլարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ճնշումների մասին, այն մասին, որ Վրաստանում դատարանն անազատ է, իսկ  «Ռուսթավի-2» եւ «Իմեդի» հեռուստաալիքներն աշխատում են կառավարության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ