News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի հայ ուսանողները հանդես են եկել բաց նամակով, որտեղ իրենց զորակցությունն են հայտնում «Հարսնաքարում» տեղի ունեցածի վերաբերյալ Երեւանում բարձրացվող արդար պահանջներին:

Ստորեւ ներկայացնում ենք նրանց նամակը.

«Սիրելի ընկերներ,

Վահե Ավետյանի սպանությունը ցնցեց մեզ բոլորիս: Ժամանակն է, որ հայ ուսանողությունը հստակ դիրքորոշում ցուցաբերի: Քանի որ մենք չենք կարող ֆիզիկապես ներկա գտնվել Երեւանում անցկացվող բազմաթիվ բողոքի միջոցառումներին, հանդես ենք գալիս բաց նամակով եւ մեր զորակցությունն ենք հայտնում եւ միանում ենք մեր հայրենակիցների արդար պահանջներին: Խնդրեմ ավելացրեք ձեր անուն ազգանունը, քաղաքը եւ այդպիսով աջակցեք մեր նախաձեռնությանը:

Շնորհակալություն

ՊԱՅՔԱՐ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեզ՝ գերմանահայ ուսանողներիս, խորապես ցնցեց Վահե Ավետյանի սպանությունը: Այս անգամ անմեղ զոհը ոչ թե Հայաստանի խոնարհ խավերի մի անպաշտպան եւ իրավազուրկ ներկայացուցիչ է՝ մի Լեւոն Ղուլյան կամ մի Վահան Խալաֆյան, այլ պետական համակարգի ներկայացուցիչ՝ ռազմական բժիշկ, մայոր: Մարդ, որը ի պաշտոնե կոչված էր պահպանելու մեր երկրի անվտանգությունը պաշտպանող զինվորների կյանքը, ընդամենը մի անմեղ առիթով՝ սպորտային հագուստով ռեստորան մուտք գործելու համար, ենթարկվեց դաժան հաշվեհարդարի, որի հետեւանքով մի քանի օր անց մահացավ:

Եվ ովքե՞ր են այն մարդիկ, որոնց համար ՀՀ քաղաքացու եւ բժիշկի կյանքը այդքան անարժեք է: Վահե Ավետյանին եւ նրա երկու գործընկերներին խոշտանգողները ոչ այլ ոք են, քան ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները եւ վերջինիս պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ մեր երկրում որոշ մարդիկ իրենց ՀՀ Սահմանադրությունից եւ օրենքից վեր են դասում: Այդ մասին տարբեր առիթներով բացեիբաց հայտարարել է հենց ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը՝ հոխորտալով, որ ինքն է որոշում ո՛ւմ պատժել, ո՛ւմ՝ ոչ: Հրապարակավ բռնություն եւ անպատժելիություն քարոզելով՝ սույն անձնավորությունն ուղղակի կամ անուղղակի կերպով դրդել է իր թիկնազորի մարդանման գազաններին ծեծել, ջարդել, խոշտանգել եւ սպանել Վահե Ավետյանին:

Մենք խորապես ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին եւ հայտնում մեր զորակցությունը: Վահեի սպանությունը մարտահրավեր է ողջ հայ ժողովրդին եւ նրա արժանապատվությանը: Չի կարելի հանդուրժել, որ այս անգամ եւս անպատիժ մնան իրական մարդասպանները: Ողջունելով այս օրերին կազմակերպված բազմաթիվ բողոք-միջոցառումների մասնակիցներին՝ մենք այս նամակով միանում ենք բոլոր պայքարող քաղաքացիներին եւ նրանց արդարացի պահանջներին: Ի վերջո, պետք է պատասխանատվության կանչվեն բռնություն, անհանդուրժողականություն եւ սպանություն քարոզող ռուբենհայրապետյանները: Մենք քաջ գիտակցում ենք, որ եթե մեր հասարակությունն ակտիվորեն չպայքարի եւ հետամուտ չլինի, որ պատժվեն անխտիր բոլոր մեղավորները՝ սկսած անմիջական կատարողներից եւ վերջացրած հովանավորողներով, ապա այս դեպքը եւս կկոծկվի, եւ կշարունակվի այս ամենաթող վիճակը, որի զոհը կարող է դառնալ ցանկացած ՀՀ քաղաքացի՝ անկախ զբաղեցրած պաշտոնից եւ հասարակական դիրքից:

Եթե ժամանակին մեր հասարակությունը, որի մասնիկն ենք նաեւ մենք, հետեւողական պայքարով թույլ չտար, որ ծածկադմփոց արվեն Պողոս Պողոսյանի, Լեւոն Ղուլյանի, Վահան Խալաֆյանի, Անդրանիկ Բաբայանի, ինչպես նաեւ «մարտի 1-ի» սպանությունները, ապա մենք այժմ կունենայինք բոլորովին այլ երկիր, եւ Վահեն չէր սպանվի: Ուստի պետք է գիտակցել, որ պայքարը ոչ միայն Վահեի սպանության իրական մարդասպաններին եւ նրանց պարագլուխներին պատժելու համար է, այլ նաեւ՝ ապագա արդար եւ ապահով Հայաստանի, որտեղ կկանխվեն եւ կբացառվեն նման դեպքերը:

Մարիամ Հովհաննիսյան, Ֆրանկֆուրտ

Շուշանիկ Գրիգորյան, Բեռլին

Մարիա Առաքելյան, Ֆրանկֆուրտ

Միքայել Սարդարյան, Վիզբադեն

Վանինե Եղիազարյան, Բրեմեն

Իրինա Սարգասյան, Ֆրանկֆուրտ

Ազատ Օրդուխանյան, Բոխում

Արեւիկ Սարգսյան, Ֆրանկֆուրտ

Մարիամ Սարգսյան, Բոխում

Մարտուն Հովհաննիսյան, Մայնց

Անի Քոչարյան, Քիլ

Գուրգեն Թորոսյան, Տրիեր

Գեորգի Ամյան, Դյուսելդորֆ

Էմմա Ազնավուրյան, Բեռլին

Վահրամ Հովհաննիսյան, Ֆրանկֆուրտ

Դիանա Սահակյան, Ֆրանկֆուրտ

Գեղամ Արտազյան, Ֆրանկֆուրտ

Սիրանուշ Մուրադյան, Ֆրանկֆուրտ

Նանե Օհանյան, Բեռլին

Անդրանիկ Միքայելյան, Էրլանգեն

Հասմիկ Ավետիսյան, Բեռլին

Գայանե Հովհաննիսյան, Բեռլին

Նարինե Եգորյան, Բեռլին

Լիլիթ Գրիգորյան, Քասել

Անդրանիկ Ֆատալով, Դյուսելդորֆ

Սոնա Հակոբյան, Էսեն

Եսթեր Աղաջանյան, Մյունխեն

Քրիստ Մելքոնյան, Զինգեն

Բյուրակն Իշխանյան, Պոցդամ

Վարուժան Բաբախան, Քյոլն

Արմենուհի Մանուչարյան, Բեռլին

Սերոժ Մեսլոմյան, Ֆրանկֆուրտ

Անժելա Կարապետյան, Բեռլին

Շուշանիկ Թարվերդյան, Ֆրայբուրգ

Սարգիս Հակոբյան, Քասել

Արմեն Սարդարյան, Վիզբադեն

Զուրաբ Ասատուրյան, Մյունխեն

Մարատ Օգանեսյան, Բեռլին

Լյուզի Մուրադյան, Աախեն

Նելլի Մելքումյան, Հոֆ

Սոսի Հազենքլեվր, Քյոլն

Սիրանուշ Աստատուրյան, Բեռլին

Մարինե Մխիթարյան, Ֆրանկֆուրտ

Երվանդ Խոսրովյան, Դորտմունդ

Գոռ Հովհաննիսյան, Բեռլին

Հովհաննես Դանիելյան, Բեռլին

Դիանա Բունիաթյան, Մայնց

Վերոնիկա Լուլուկյան, Քյոլն

Արամազտ Կարապետյան, Քյոլն

Կարինե Հովհաննիսյան, Բրեմեն

Տիգրան Հարությունյան, Մյունխեն

Աննա Վարդանյանց, Տրիեր

Լիլիթ Հակոբյան, Դորտմունդ

Ալվինա Ենգիբարյան, Բեռլին

Աստղիկ Բեգլարյան, Ֆրանկֆուրտ

Զարեհ Ասատրյան, Ֆրայբուրգ

Լուսինե Բադալյան, Բրեմեն

Արմեն Սարգսյան, Բրաունշվայգ

Ասպետ Այնթապյան, Բադ էսսեն

Արմինե Բաղդասարյան,Մյունխեն

Ստելլա Խալաֆյան, Ռեգենսբուրգ

Հասմիկ Թադեւոսյան, Մյունխեն

Ռիմա Չատյան, Բոնն

Արմեն Սահակյան, Էսսեն

Վահան Սիմոնյան, Բեռլին

Նվարդ Քարումյան, Բոնն

Ստեփան Վարդանյան, Բոխում

Վահան Զաքարյան, Ռեմշայդ

Սոնա Զաքարյան, Ռեմշայդ

Հակոբ Գասպարյան, Էսսեն

Արման Մեսրոպյան, Բոխում

Շուշան Թումանյան, Ֆրանկֆուրտ

Լուսինե Ղազարյան, Բրեմեն

Աննա Հանյան, Բեռլին

Սաթիկ Աղեկյան, Մյունխեն

Տիգրան Ավագյան, Բեռլին

Մերի Ավետիսյան, Լեյփցիգ

Արծրուն Ազնավուրյան, Բեռլին

Ռուբեն Ղալաչյան, Համբուրգ

Սահանուշ Մկրտչյան, Ուլմ

Գագիկ Խաչատրյան, Բեռլին

Մելինե Մկրտչյան Քյոլն

Ռուզաննա Սիմոնյան, Դյուսելդորֆ

Գեռաս Խառատյան, Ֆրանկֆուրտ

Աշոտ Հովհաննիսյան, Մունստեր

Մելինա Մարքարյան, Բերգիշ Գլադբախ

Անուշ Մարտիրոսյան, Ֆրանկֆուրտ

Մարիետա Գրիգորյան, Բրեմեն

Սաթենիկ Մելքոնյան, Բեռլին

Կարեն Կարախանյան, Ֆրանկֆուրտ

Լալա Մկրտչյան, Քյոլն

Գոռ Մարգարյան, Քիլ

Տաթեւիկ Հովհաննիսյան, Մանհայմ

Գոհար Գեորգյան, Մանհայմ

Շուշան Խաչատրյան, Մյունխեն

Մարինա Կարապետյան, Վիզբադեն

Մարինե Խլղաթյան, Բոնն

Նառա Բալյան, Դարմշտադ

Սոնա Ռոստոմյան, Բեռլին

Արեւիկ Պետրոսյան, Դյուսելդորֆ

Նորա Շիրակյան, Համբուրգ

Մարինե Նասիբյան, Ֆրանկֆուրտ

Քեւորգ Յոքուբյան, Բեռն, Շվեյցարիա

Կատյա Գրիգորյան, Բազել, Շվեյցարիա

Ռաֆայել Թերմուրազյան, Լիսաբոն, Պորտուգալիա

Մարիամ Աղասարյան, Բրյուսել, Բելգիա

Մանե Մանուկյան, Լոնդոն, Անգլիա

 

Տպել
Ամենաշատ