News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի ռազմական հնարավորությունների  մեծացումը վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասի  կայունության եւ անվտանգության համար: Հուլիսի 5-ին նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Ռուսաստանի ԱԳՆ-ում ուշադրություն են դարձրել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի արտահայտած մտքերին, որոնք նա հայտնել է հուլիսի 1-ին Քութայիսիում զինվորական վարժարանի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ: Վրաց առաջնորդը հայտարարել է, որ Վրաստանին ուժեղ բանակ է անհրաժեշտ, որը չի կարող լինել առանց  «ակտիվ պատերազմի», եւ «այդ պատճառով էլ վրաց զինվորները կռվում են Աֆղանստանում, եւ Վրաստանը շարունակում է այնտեղ պատրաստել իր զինվորներին»:

«Միխայիլ Սահակաշվիլիի խոսքից ենթադրվում է, որ ինչքան երկար տեւի Աֆղանստանում «ակտիվ պատերազմը», այնքան ավելի լավ Վրաստանի համար», - հայտարարել է Լուկաշեւիչը:

«Ենթադրում ենք, որ Սահակաշվիլիի անկեղծ խոստովանությանը պետք է ուշադրություն դարձնեն նրանք, ովքեր գերագնահատում են «Թբիլիսիի ներդրումն Աֆղանստանի անվտանգության ապահովման գործում», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ