News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արտաքին ուժերին մեղադրել է ինչպես խաղաղ ցույցերը, այնպես էլ զինված դիմադրությունը ֆինանսավորելու համար, եւ Սիրիայի ճգնաժամի պատասխանատուն անվանել նրանց:

Թուրքական Cumhuriyet թերթը հուլիսի 5-ին հրապարակել է սիրիական առաջնորդի հարցազրույցի մեկ երրորդ մասը:.
«Այո, մենք սխալներ գործել ենք, մենք էլ ենք մարդ: Սակայն դրսի միջամտությունը Սիրիային շատ ավելի լուրջ վնաս հասցրեց, կան կառավարության սխալները», - ասել է նա:

Ըստ Ասադի` արեւմտյան երկրները եւ  մի շարք տարաշածրջանային խաղացողներ փորձել եւ փորձում են  Սիրիայում եռաստիճան ծրագիր իրականացնել: «Առաջին հերթին, նրանք խաղաղ ցույցեր կազմակերպեցին, սկզբում յուրաքանչյուր մասնակից 10 դոլար էր ստանում, իսկ այժմ` 50: Ցանկանում էին ժողովրդին  զանգվածային ապստամբության դուրս բերել, ինչպես Թունիսում կամ Եգիպտոսում, սակայն դա նրանց չհաջողվեց: Այնուհետեւ նրանք սկսեցին զինել ապստամբներին եւ փորձեցին ստեղծել «ազատագրված օջախներ ստեղծել Լիբիայի Բենգազիի օրինակով, սակայն մեր բանակը դա թույլ չտվեց»:

«Այժմ նրանք երրորդ փուլի իրականացման են ձեռնամուխ եղել. մահապարտների օգտագործումը, պետական շենքերի պայթեցումները, խաղաղ բնակիչների սպանությունները եւ առեւանգումները», - ավելացրել է Ասադը, մեջբերում է ՎԶԳԼՅԱԴ-ը:

Սիրիական պետության առաջնորդը զուգահեռ է անցկացրել իրանական Փեհլեւի շահի հետ: «Հիշո՞ւմ եք իրանական Փեհլեւի շահին:

Նա ուներ հզոր բանակ, լավ հարաբերություններ համաշխարհային  գերտերությունների  հետ: Սակայն կարո՞ղ էր նա ընդդիմանալ ժողովրդին: Ոչ: Եթե իմ թիկունքին կանգնած չլիներ սիրիական ժողովուրդը, ես եւս չէի դիմանա»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ասադը ցավակցություն էր հայտնել  թուրքական կործանիչի ոչնչացման կապակցությամբ, եւ  վստահեցրել, որ  թույլ չի տա Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունների վատացումը:

Հուլիսի 4-ին հրապարակված Ասադի խոսքում վերջինս Թուրքիային կոչ էր արել չխառնվել Սիրիայի ներքին գործերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ