News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

WikiLeaks սկանդալային կայքն սկսել է Սիրիայի մասին տեղեկատվական արտահոսքը, որը ներառում է սիրիացի քաղաքական գործիչների, նախարարների ու ընկերությունների ավելի քան 2 մլն էլեկտրոնային նամակներ, որոնք ուղարկվել են 2006-ի օգոստոսից մինչեւ 2012-ի մարտ ընկած ժամանակահատվածում:

WikiLeaks-ի ներկայացուցիչները խոստացել են, որ «սիրիական ֆայլերը» լույս կսփռեն Ասադի կառավարության գաղտնի գործունեության վրա, ինչպես նաեւ կցուցադրեն, թե ինչպես են արեւմտյան երկրները ասում մի բան, անում բոլորովին այլ բան:

Կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, մեկնաբանելով տեղեկատվության հերթական արտահոսքը, հայտարարել է, որ «այդ նյութը խայտառակում է Սիրիան, բայց նաեւ խայտառակում է սիրիական ռեժիմի հակառակորդներին»,-հաղորդում է «Օբոզրեվատելը»:

WikiLeaks-ում հայտնում են, որ պրապարակված փաստաթղթերի շարքում կլինեն Սիրիայում իշխող «Բաաս» կուսակցության առաջնորդների անձնական նամակները, ինչպես նաեւ տեղեկություններ դեպի այլ երկրներ կատարվող ֆինանսական փոխանցումների մասին:

Տվյալների բազան ներառում է 2 434 899 էլեկտրոնային նամակ, որոնք ուղարկվել են 680 դոմեններից` 678 752 հասցեներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ