News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պաղեստինի ազգային վարչակազմի ԱԳ նախարարությունն այսօր` հուլիսի 5-ին, միջազգային հանրությանը կոչ է արել միջազգային հանձնաժողով ստեղծել` Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան հանգամանքները պարզելու համար, ում, հնարավոր է, թունավորել են պոլոնիումով:

«Մենք պահանջում ենք ստեղծել միջազգային հանձնաժողով, որպիսին ստեղծվեց 2005-ին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո, որպեսզի վերջնականապես պատասխանենք մինչ օրս անպատասխան մնացած բոլոր հարցերին»,-հայտարարել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ-Մալիքին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իր կողմից Պաղեստինի հոգեւոր առաջնորդ մուֆթի Մոհամադ Հուսեյնը հայտնել է, որ որեւէ կրոնական կարգեր չկան, որոնք կխոչընդոտեն Ռամալլահում թաղված Արաֆաթի մարմնի արտաշիրմմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ