News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարության որոշմամբ, երկրում հերթական նախագահական ընտրությունների անցկացման օրը հայտարարվել է ոչ աշխատանքային: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները կկայանան հուլիսի 19-ին:

Նախագահական մրցապայքարին մասնակցում են չորս թեկնածուներ. ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը (1960 թ.), անկուսակցական Վալերի Սերգեյի Խաչատրյանը (1947թ.), Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը (1959թ.)  անկուսակցական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ