Հայաստանում ռուսական ռազմակայանում, Ալագյազի եւ Կամխուդի ուսումնավարժական օբյեկտների տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման աշխատանքներ են կատարվում:
«2012 թվականին ուսումնավարժական օբյեկտներում ստացվել են պոլիգոնային սարքավորումների ժամանակակից ավտոմատացված հավաքածուներ, որոնք նախատեսված են կրակային եւ մարտավարական նախապատրաստության վարժանքների ապահովման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ ժամանակակից վարժանքային հավաքածուների ներդրումը կբարձրացնի ուսումնական կրակային վարժանքների ինտենսիվությունը մինչեւ 30 տոկոսով: