News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել ռազմական ուժով, միայն խաղաղ բանակցություններով կարգավորումը կարող է թույլ տալ ողջ տարածաշրջանին փոխել ստատուս քվոն անվտանգության եւ բարգավածող ապագայի կողմը: Նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյն այսօր` հուլիսի 5-ին, բաքվում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո:

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշում ընդունեն, որպեսզի հասնեն կայուն եւ խաղաղ կարգավորման` մադրիդյան սկզբունքների հիման վրա: Երկու երկրներն էլ պետք է ամբողջությամբ պետք է կատարեն պարտավորությունները, որոնք վերցրել են այդ երկրների նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-հայտարարել է Ռոմպեյը:

Նա նաեւ ընդգծել է հրադադարի ռեժիմի համաձայնագիրը խստորեն պահպանելու եւ հրապարակային հայտարարություններում թշնամական հռետորությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Ռամպեյի խոսքով, Ալեւի հետ հանդիպման ժամանակ խոսել են հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու կարեւորության մասին եւ դա պետք է լինի առաջնահերթություններից մեկը: «Անհրաժեշտ լուծում գտնելու համար պետք է վստահություն եւ հարգանք կառուցել: Նույնը ես ասել եմ նաեւ Երեւանում»,-ասել է նա:

Ինչպես հաղորդում է Contact.az-ը, անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել ներկա լինել այդ հանդիպմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ