News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում կայացած միջոցառման ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել այն հայերի հիշատակին, ովքեր Յադ վա Շեմի ինստիտուտի կողմից բարեպաշտ են ճանաչվել, հաղորդում է «Nouvelles d'Arménie»-ին:

Միջոցառումը կազմակերպվել է «Իսրայելական բանակի կապելաններ» (AIA) ֆրանսիական կազմակերպության,  «Դիմադրություն շարժման հայ մասնակիցների եւ վետերանների ազգային ասոցիացիայի» եւ Յադ վա Շեմի ֆրանսիական կոմիտեի նախաձեռնությամբ: Երվանդ եւ Էլբիս Բերկջյաններին հետմահու Բարեպաշտի մեդալ է շնորհվել` Հոլոքոստի ժամանակ Գոլդհամեր հրեական ընտանիքին փրկելու համար: Նրանց որդին` Ալֆրեդ- Ֆրանսուա Բերկջյանը ներկա է եղել միջոցառմանը, նա եւս հիշատակվում է Ֆրանսիայի բարեպաշտների գրքում:

Հարգանք է մատուցվել 25 հայերի հիշատակին, ովքեր վտանգելով իրենց կյանքը, Հոլոքոստի ժամանակ հրեական ընտանիքների են փրկել: Նրանց անունները հնչեցրել է Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը:  Բոլոր այդ բարեպաշտների անունները գրված են Երուսաղեմի Յադ վա Շեմի պատին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ