News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես մտադիր եմ հարց բարձրացնել, որ գործարարները չընդգրկվեն քաղաքական ուժերի համամասնական ընտրացուցակներում»,- դեկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, հանրապետական Հովիկ Աբրահամյանը:

Նա ընդգծել է, որ գործարարները պետք է զբաղվեն իրենց գործով, այլ ոչ քաղաքականությամբ: «Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ, իսկ բիզնեսով զբաղվելու համար ուղեղ է պետք: Այդ պատճառով էլ մենք պետք է բացատրենք գործարարներին, որ ավելի լավ է զբաղվեն բիզնեսով, իսկ հինգ տարով խորհրդարանում հայտնվել ցանկացողների թիվը քիչ չի լինի»,- նկատել է Աբրահամյանը: Ի դեպ, նա չի կարողացել հստակ պատասխանել՝ ինքն իրեն քաղաքական գործիչ, թե ձեռնարկատեր է համարում: «Ես լավ գլուխ եմ հանում երկուսից էլ»,- ասել է օրենսդիր մարմնի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Ամենաշատ