News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան շարունակում է հայ-թուրքական սահմանի բացման հարցը կապել Ղարաբաղի հարցի հետ, թեեւ միջազգային կառույցները բազմիցս հայտարարել են, որ այդ երկու գործընթացներն առանձին են եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նախապայմաններ առաջադրելն անընդունելի է:

Հուլիսի 6-ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ հայտարարել է, որ, առաջին հերթին, պետք է «ազատագրել» «ադրբեջանական» հողերը, որից հետո միայն Անկարան «կարող է մտածել» հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին, հաղորդում է Trend-ը:

«Միայն դրանից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը, կստեղծվի տնտեսական համագործակցություն, որը կկենդանացնի Հայաստանի տնտեսությունը»,-հայտարարել է Դավութօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ