News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

System of a Down խմբի վոկալիստ, երաժիշտ Սերժ Թանկյանը հայտարարել է, որ իր քաղաքացիական ակտիվությունը եւ քաղաքականացված դիրքորոշումը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության կեղծավոր ժխտման արձագանք է:

«Կարծում եմ,  որ իմ գործունեությունն ու քաղաքականացված դիրքորոշումը ծագեց իբրեւ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում ԱՄՆ-ի կեղծավորության արձագանք: Ես գիտակցեցի, թե որքան այլ հարցերի`մարդու իրավունքների կամ բնապահպանական խնդիրների մասին են լռում այն բանի համար, որպեսզի քաղաքացիական կապիտալ կուտակեն եւ շահույթներ ստանան»,- ասել է նա նորզելանդական «The New Zealand Herald» թերթի հարցազրույցում:

Ինչպես նշում է հրատարակչությունը, Թանկյանը Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանության ճանաչմանը ձգտեղ հայերի խոսափողն է:

«Պատմական այս հարցը ձեւ է հաղորդել նրա հայացքներին, նրա երաժշտությանը` լինի System of a Down խմբի կազմում, թե որպես մեներգիչ»,- գրում է թերթը:

Նշենք, որ Նոր Զելանդիան երգչի երկրորդ տունն է: Սյստեղ երգիչը բնակվում է այն ժամանակ, երբ Լոս Անջելեսում չէ, կամ էլ` շրջագայության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ