News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ռոն Ալպի շրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը խիստ կասկածում է, որ Ֆրանիսայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի միջեւ կայացած հեռախոսացրույցի մասին տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Իր կասկածների մասին Չոբոյանը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Ինձ թվում է, որ այդ տեղեկությունը կամ չի համապատասխանում իրականությունը, կամ ուռճացված է: Ֆրանիսիայի հայ համայնքը եւ հայերը, ընդհանուր առմամբ, ավելի շատ զայրացած են Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հայտարարության առնչությամբ, նրանց մոտ որոշակի հարցադրումներ են առաջացել հայկական հարցի վերաբերյալ  ֆրանսիական քաղաքականության մասով: Այդ հոսանքի տակ ամեն ինչ հնարավոր է»,-նշեց Չոբոյանը:Նրա խոսքով` տվյալ իրավիճակում չի կարելի հիմնվել միայն  Մուրադ Փափազյանի մերկապարանոց հայտարարությունների վրա, քանի որ մի շարք գործոններ կասկածի տակ են դնում նրա ասածների իսկությունը: «Ֆանսուա Օլանդը հիմա այն կարգավիճակում չէ, որ անձամբ զանգի ինչր-որ մեկին հեռախոսով` լինի դա Փափազյանը, թե այլ մեկը, եւ տա այս կամ այն հավաստիացումը, սա առաջինը: Երկրորդ` եթե նախագահը պետք է նման խոստում տա, ապա նա դա կտա հայերին, ոչ թե Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահին: Եվ, վերջապես, նման հավաստիացումներ պետք է տրվեն պաշտոնապես,  ոչ թե չապացուցվող հեռախոսազանգի միջոցով»,-նկատեց պատագամավորը` ընդգծելով, որ այս եւ մի շարք հանգամանքներ ստիպում են մտածել, որ նման զրույց պարզապես չի եղել:Հիլդա Չոբոյանը չբացառեց, որ զրույցի մասին տեղեկությունները կարող են ոչ թե բացահյատ կեղծ լինել, այլ պարզապես ուռճացված . «Հնարավոր է, Օլանդի հեռավոր ուղեծրից որեւէ մեկը Փափազյանի կամ նրա մերձավորների հետ մասնավոր զրույցում նման բան է ակնարկել, որից հետո լուն ուղտ է դարձել: Ամեն դեպքում, պետք է սպասել: Կապրենք` կտեսնենք»,-եզրափակել է զրուցակիցը:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիանը, հուլիսի 5-ին, իր թուրք գործընկեր Դավութօղլուի հետ հանդիպումից հետո, մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ չի լինի: «Անհնար է նույն ուղիով քայլել, հակառակ դեպքում արդյունքը նույնը կլինի»,-հայտարարել էր Ֆաբիուսը:Դրանից հետո, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը  հուլիսի 7-ին զանգահարել է իրեն եւ  ասել, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կդրվի քվեարկության: Նա հաստատել է, որ չի հրաժարվում իր ոչ մի խոստումից, հավելելով, որ հուլիսին պաշտոնապես կընդունի հայերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ