News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստ է օգնել Ռուսաստանին Կուբանում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներում, որտեղ ջրհեղեղ է տեղի ունեցել: Այդ մասին ռուս գործընկեր Վլադիմիր Պուչկովի հետ հեռախոսազրույցում նշել է  Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության ԱԻՆ-ին հանձնարարել է ճշտել որոնողափրկարարական աշխատանքներում ՌԴ ԱԻՆ կարիքներն ու համապատասխան աջակցություն կազմակերպել, ինչպես նաև գործուն աջակցություն ցուցաբերել աղետի գոտում հայտնված ՀՀ քաղաքացիներին ու մեր հայրենակիցներին:

Հայաստանի ԱԻ նախարարի հրամանով ձեւավորվել է օպերատիվ խումբ` փրկարարական ծառայության ղեկավար գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանի ղեկավարությամբ: Նա ակտիվ մասնակցություն է ցուցաբերել  2010թ. Ռուսաստանի անտառային հրդեհների շիջման գործում, ինչի համար ՌԴ նախագահի հրամանագրով արժանացել էր Բարեկամության շքանշանի: Ռուսական կողմը նշել է, որ առայժմ Հայաստանի օգնության կարիքը չի զգացվում:

Նշենք, որ հուլիսի 7-ի գիշերը տարերքը գրեթե 5 հազար բնակելի տուն էր ողողել երեք քաղաքներում` Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ եւ Կրասնոդարի երկրամասի մի շարք գյուղերում: Տարերքի զոհ են դարձել գրեթե 180 մարդ, ավելի քան 12 հազար տուժած կա: Զոհերի թվում կան հայեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ