News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ահաբեկիչներ Մուստաֆա Շարուֆն ու Սուբհի Ասվադը խոստովանել են, որ Թուրքիայից Սիրիա գաղտնի զենք են տեղափոխում:

Իրենց գործունեության ընթացքում նրանք Սիրիայի տարածք են մտցրել մեծ թվով գնդացիրներ, դիպուկահար հրացաններ, ինքնաձիգներ, պնեւմատիկ հրացաններ, ձեռքի նռնակներ ու զինվորական հագուստ:

Ինչպես հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը, ահաբեիչները հայտնել են, որ Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարներում Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները 50 հոգանոց մի քանի խումբ են ձեւավորել, որոնց զենքի հետ վարվել են սովորեցնում:

Ձերբակալվածների խոսքով, շատ սիրիացի փախստականներ ափսոսում են, որ լքել են սեփական տները, հավելելով, որ թուրքական անվտանգության ուժերն իրենց հետ շատ կոպիտ են վերաբերվում, թույլ չեն տալիս լքել ճամբարները, առավել եւս վերադառնալ Սիրիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ