News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հոլանդական «Գրոչ Հոլանդ» ընկերության հետ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանում 50 հա տարածքով գերժամանակակից ջերմոց կառուցելու համար: Այդ մասին այսօր` հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:

Ներդրումների 75 %-ն իրականացնելու է հոլանդական ընկերությունը,  25 %-ը` հայկական: Ըստ Հ. Բերբերյանի` ջերմոցում օգտագործվելու են նորագույն տեխնոլոգիաներ, ինչն ապահովելու է 2-3 անգամ ավելի բարձր բերք, քան ներկայիս ջերմոցներում է ստացվում: Բերքի իրացումը կազմակերպելու է «Գրոչ Հոլանդը»` եվրոպական եւ արաբական շուկաներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ