News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չարեցավանում, հուլիսի 8-ի գիշերը կրծքավանդակի մասում կտրող-ծակող գործիքից ստացած վերքով  Չարենցավանի բժշկական կենտրոնում մահացել է 27-ամյա Վարդան Վարդանյանը:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ  քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:

Հանգամանքները պարզվում են եւ աշխատանքներ են տարվում մեղավորին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննության գաղտնիությունից ելնելով, մանրամասները չեն հաղորդվում: Ի դեպ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ Չարենցավանի բնակիչներ՝ Գրիշա եւ Վահե Կոստանդյանները:

Հարկ է նկատել, որ Չարենցավանում տարածված խոսակցությունների համաձայն միջադեպը տեղի է ունեցել ծննդյան արարողությունից հետո, իսկ որպես դանակահարող շրջանառվում է Ռոբերտ Գալստյանի անունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ