News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ռոսկոսմոսը» հուշագիր է ստորագրել Հայաստանի համար կապի արբանյակ ստեղծելու մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հուլիսի 9-ի մամլո ասուլիսում հայտնել է   «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիմիր Պոպովկինը:  

Ըստ նրա` փաստաթուղթն ստորագրվել է բրիտանական Ֆարնբորո միջազգային ավիատիեզերական սրահում: «Մենք արդեն հուշագիր ենք ստորագրել Հայաստանի Հանրապետության համար կապի արբանյակ ստեղծելու մասին», - հայտնել է Պոպովկինը:

Հայաստանի համար արբանյակը պետք է ստեղծի ռուսական ակադեմիկոս Րեշյոտնեւի «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ՍՊԸ-ն:

Ըստ Պոպովկինի` այժմ մշակվում է նաեւ ՄՏԿ-ից դպրոցականների համար բաց դասի անցկացման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ