News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում ընթացող «Ոսկե ծիրան-2012» կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 9-ին մեկնարկել է «Հայ-թուրքական կինոպլատֆորմը», որի աշխատանքները կտեւեն մինչեւ հուլիսի 11-ը:

«Սա իմ ամենասիրած ծրագիրն է»,- ասել է «Ոսկե ծիրանի» տնօրեն եւ հիմնադիր Հարություն Խաչատրյանը` ընդգծելով, թե այդ նախագիծն ամենաբարեկամականը, բարին ու գեղեցիկն է համարում: Ինչպես նշել է Խաչատրյանը, ինքն այնքան էլ միամիտ չէ, որ կարծի, թե աշխարհում խնդիրներ չկան, բայց հավատում է, որ կինոարվեստը կարող է ցանկացած դուռ բացել: «Ես երջանիկ եմ այստեղ ողջունելու իմ ընկերներին Թուրքիայից: Ես նրանց բոլորին էլ սիրում եմ»,- խոստովանել է նա:

Ծրագրի` թուրքական կողմից համակարգող Չիգդեմ Մեթերը պատմել է վերջին տարիներին կատարված աշխատանքի մասին եւ նշել, որ եթե դեռ 5 տարի առաջ նման նաագծի մասին մտածելը երազանք էր, այսօր համատեղ ֆիլմեր են նկարվում:

«Հայ-թուրքական կինոպլատֆորմը» առաջին անգամ ներկայացվել էր 2009թ.` Ստամբուլի կինոփառատոնում, իսկ 2011-ին Երեւանում հինգ ֆիլմեր էր ցուցադրել: Այս տարի ընտրվել է 4 ֆիլմ, իսկ հաղթողը 10 հազար դոլար կստանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ