News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2012 թվականի նոյեմբերի 19-20-ը Երեւանում կկազմակերպվի քաղաքագետների եւ միջազգայնագետների համահայկական համաժողով: Կազմակերպիչը ՀՀ կառավարությունն է` ի դեմս սփյուռքի նախարարության: ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստում կհաստատվի այդ համաժողովի օրակարգը:

Համաժողովը նախատեսվում է անցկացնել շուրջ 100 քաղաքագետների եւ միջազգայնագետների մասնակցությամբ, որոնցից 40-ը` օտարերկրյա պետություններից: Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի առջեւ ծառացած ներկա հիմնախնդիրները, առաջարկել համատեղ ծրագրեր, անդրադառնալ երիտասարդության մասնագիտական կրթության հարցերին: Նախատեսվում է նաեւ մասնագետների խմբերի այցելություններ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի տարբեր բուհեր եւ գիտական կենտրոններ` տեղերում հնարավոր սեմինարների, հանդիպումների եւ զեկուցումների կազմակերպման նպատակով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ