News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` հուլիսի 10-ին, ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ադոնցի փողոցի թիվ 19 հասցեում՝ «Պրահա» հյուրանոցի տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ` ավտոսանդուղքով, որը հետ է վերադարձվել՝ անհրաժեշտությունը վերանալու պատճառով:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի 1-ին հարկում՝ շոգեբաղնիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.10-ին, մարվել` 08.17-ին:

Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը՝ 12 քմ, նախասրահի կախովի առաստաղից՝ մոտ 70 քմ հատված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ