News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը «կներկայացնի աշնանը»: Այս մասին France-Presse-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը, գրում է L'Express-ը:

Իր հերթին, Սոցիալիստական կուսակցությունից ընտրված սենատոր Ֆիլիպ Կալտենբախը երկուշաբթի հայտարարել է, որ ինքը դիմել է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի նախագահներին` խնդրելով խորհրդարանական աշխատանքային խումբ ստեղծել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու շուրջ աշխատելու համար:

Փափազյանին հուլիսի 9-ին ընդունել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խորհրդականը, որպեսզի, նրա խոսքով, «ամփոփեն հուլիսին երկրի նախագահի հետ սպասվող հանդիպումը կազմակերպելու արդյունքները, ինչպես նաեւ քննարկեն օրինագծի հարցը, որը կառավարությունը կպատրաստնի եւ կներկայացնի աշնանը»:

Փափազյանի խոսքով, նախագահ Օլանդի հետ հանդիպումը կկայանա հուլիսի 16-30-ի ընթացքում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը հուլիսի 7-ին վերահաստատել է իր հավատարմությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն, մինչդեռ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն օրեր առաջ հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ չի լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news