News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոլիվուդի աստղային զույգը` Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսը ստորագրել են նախնական պայմանավորվածությունն ամուսնալուծության եւ իրենց 6-ամյա դստեր` Սուրիի խնակալության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, վկայակոչելով BBC-ն, կողմերը գոհ են պայմանավորվածությունից: Քեթի Հոլմսի փաստաբան Ջոնաթան Վուլֆը People-ի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Թոմ Քրուզին եւ նրա խորհրդականին  ջանասիրության եւ արհեստավարժության համար, ինչի շնորհիվ էլ իրենց հաջողվեց արագ փոխզիջման հանգել: Իր հերթին Թոմ Քրուզի փաստաբան Բերթ Ֆիլդսը նշել է, որ որոշումը կայացված է, համաձայնագիրը ստորագրված, եւ դա ամենակարեւորն է:

Թոմ Քրուզի եւ Քեթի Հոլմսի ամուսնալուծության գործով ամփոփիչ լսումները կայանալու են հուլիսի 17-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Քեթի Հոլմսը ամուսնալուծվում էր ամուսնուց, քանի որ նա սայենտոլոգների աղանդի ակտիվ անդամներից է: Հոլմսը նշել էր, թե վախենում է կրոնական ֆանատիկոսներից: Նա նաեւ նշել էր, թե իրեն տարօրինակ մարդիկ են հետեւում, որոնք վերահսկում են իր տեղաշարժերը: Հոլմսը նաեւ նշել էր, թե ամուսնանանլուց հետո Թոմ Քրուզն իրեն բռնակալի պես է պահել տանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ