News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կրիմսկում ջրհեղեղից զոհված հայերի թիվը աճել է հասնելով 5-ի: Ռուսաստանի Կրասնոդարի մազրի Կրիմսկի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղից զոհվածների ցուցակում կան նաեւ Սուսաննա Ռաֆիկի Բողոկյանի, Զավեն Թեւոսի Դովդյանի (1968), Նինա Ռուբենի Իշոեւայի, Կապուստյանի (անունն անհայտ է), Տատյանա Վասիլիի Մեդոլյանի անունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ զոհերի ցանկում են Լիդիա Ստեփանի Շահբազյանը, Հովհաննես Գրիգորիի Շահբազմայնը եւ Շումիտա Գրիգորիի Գալստյանը: Այսպիսով, Կրիմսկի ջրհեղեղը խլել է առնվազն 8 հայի կյանք:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, հուլիսի 7-ի գիշերը երեք քաղաքներում (Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ) ջրի տակ էին անցել շուրջ 5 հազար բնակելի տներ:  Ըստ վերջին տվյալների` զոհվել է 171 մարդ: 159-ը` Ղրիմի շրջանում, երկուսը` Նովոռոսիյսկում, 10-ը` Գելենջիկում: Մոտ 24 հազար մարդ տուժել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ