News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հարցաքննել են ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում` «Հարսնաքարի» դեպքով: Այդ մասին այսօր` հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը:

Նա ներկայացրել է մի քանի նախաքննական տվյալներ. ըստ քննիչի, վիճաբանություն է եղել հինգ այցելուների եւ ռեստորանի աշխատակիցների միջեւ, ապա վեճը բակում վերաճել է ծեծկռտուքի, եւ երեք անձինք տեղափոխվել են ռազմական հոսպիտալ:

Դեպքից ժամեր անց հարուցվել է քրեական գործ: Կազմվել է քննչական խումբ, կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ: Պարզվել է, որ հոսպիտալի բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը, բժիշկ Արտակ Բայադյանը, եւ նրանց ընկերները մեկնել են Արզնիի ձոր` նշելու ընկերոջ ծննդյան օրը: Որոշ ժամանակ անց մեկնել են «Հարսնաքար» ռեստորան` խնջույքը շարունակելու համար:

Մատուցողը դիտողություն է արել մարզահագուստով լինելու համար: Ավետյանը գնացել եւ փոխել է հագուստը: Երբ կրկին եկել է մատուցողին ասել է` «Կարո՞ղ է գլխարկով էլ է արգելվում ձեր մոտ նստել»: Առաջացել է վիճաբանություն, այն շարունակվել է բակում: Դավիդ Ադամյանը հարվածել է Ավետյանի դեմքին եւ մարմնական վնասվածք հասցրել: Ռեստորանի աշխատակիցները ծեծի են ենթարկել Ավետյանին եւ նրա ընկերներին: Երեք մարդու տեղափոխել են հոսպիտալ, որտեղ ցավոք, հունիսի 29-ին մահացել է Ավետյանը:

Արտակ Բայադյանին եւ Գարիկ Սողոմոնյանին նվազ ծանրության մարմնական վնասվածք է հասցվել: Ձերբակալվել են «Հարսնաքարի» յոթ աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը (ռեստորանի անվտանգության աշխատակիցներ), Արթուր Բաբլոյանը (վարորդ-առաքիչ), մենեջերն ու մատուցողը: Բացառությամբ մենեջերի, մյուսները հանդիսանում են ծեծի ենթարկողները: Նրանց մեղադրանք է առաջադրվել 112 հոդվածով: Այս հանցանքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում 5-10 տարի ժամանակով:

Քննչական գործողություններով հերքվել է ռեստորանի մենեջեր Դավիթ Հայրյանի մասով կասկածը: Բոլոր չորս տուժողներն էլ նշել են, որ իրենց ծեծողների մեջ Հայրյանը չի եղել:

«Վստահեցնում եմ, որ նախաքննական մարմինը կատարել եւ կատարելու է բոլոր գործողությունները` ապահովելու օբյեկտիվ քննություն»,-ասաց Արսեն Այվազյանը:

Հարցին, թե արդյոք չի՞ վերաորակվելու մեղադրանքը Վահե Ավետյանի մահվան հանգամանքից հետո, նա պատասխանեց. «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո կարելի կլինի անդրադառնալ նման հնարավորությանը: Մի փոքր սպասենք, եզրակացությունը ստանալուց հետո կանդրադառնանք: Զուտ ժամանակի խնդիր է»:

Իսկ ծեծողների շարքում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից չե՞ն եղել, հարցին էլ արձագանքեց. «Բոլոր վեց մեղադրյալները «Հարսնաքարի» աշխատակիցներ են, պարզվել է, որ դրանցից ոմանք որոշ առիթների դեպքում ուղեկցել են Հայրապետյանին: Որպես աշխատակից գրանցված են «Հարսնաքարում»:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք դեպքի պահին Ռ. Հայրապետյանը եղե՞լ է «Հարսնաքարում», ինչին Արսեն Այվազյանը պատասխանեց. «Ըստ քրեական գործի տվյալների, նա եղել է Սեւանում, ժամը 19-ին եկել քաղաք, կես ժամ մնացել «Հարսնաքարում», ապա գնացել տուն»:

Նրա խոսքով, մեղադրյալները նախկինում դատված չեն եղել, բացի այդ կատարվում են քննաչական գործողություններ` պարզելու այլ հնարավոր անձանց մասնակցության հավանականությունը: Թե ինչ կպարզվի հետագա նախաքննության ընթացքում, ժամանակը ցույց կտա:

«Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք չի առաջադրվել, նա հարցաքննվել է որպես վկա, հուլիսի 6-ին քննչական վարչությունում: Չունենք գեթ մեկ ապացույց, որը կվկայի Ռուբեն Հայրապետյանի մեղսակցությունը: Ոչ տուժողները, ոչ մեղադրյալները, ոչ վկաները Ռուբեն Հայրապետյանի մասին տվյալ չեն հայտնել»,-ասաց քննիչը:

Հարցին, թե տեսահսկվո՞ւմ է արդյոք ռեստորանի տարածքը, նա պատասխանեց. «Նախաքննական մարմինը պարզել է, որ այդ հատվածում, որտեղ եղել է ծեծը, տեսախցիկ չկա: Մահը վրա է հասել հուլիսի 29-ին եւ այլ վաչի համապատասխաբում իրականությունը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ