News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Իրան կայցելի օգոստոսի վերջին: Ինչպես հաղորդում է իրանական FARS գործակալությունը, Սերժ Սարգսյանը հրավեր է ստացել մասնակցելու «Չմիացածների շարժման» անդամ-երկրների ղեկավարների գագաթաժողովին, որը տեղի կունենա Թեհրանում:

Իրանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը մի շարք հանդիպումներ կունենա Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ կքննարկի երկկողմ հարաբերությունները, այդ թվում տարածաշրջանային հարցեր:

Իրանի ՆԳ նախարար Մոստաֆա Մոհամադ-Նաջարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հուլիսի 9-ին եւ մի շարք հանդիպումներ ունեցել, այդ թվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ