Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գործարկել է երկրում «Առասպել» հայկական կոնյակի առաջին շշալցման գիծը:
Ինչպես հաղորդում է rbc-ն, հուլիսի 10-ին նա մասնակցել է Մինսկում «Հայկական ստանդարտի» խորհրդանշական թողարկմանը:
Նախագահին նվիրել են կոնյակի առաջին շիշը, որը նա փոխանցել է ձեռնարկության համահիմնադիր Գագիկ Ծառուկյանին:
Լուկաշենկոն ասել է, որ «Բելառուսում հայկական կոնյակը կապրի»: «Բելառուսցիները դա չեն մոռանա: Սա մեր երկրում հայկական կոնյակների առաջին արտադրությունն է», - նշել է Լուկաշենկոն:
Նախկինում հանդիպելով Հայաստանի ձեռնարկատերերի հետ` հանրապետության նախագահը մատնանշել էր մի շարք համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը: Արդյունքում երկու տարի առաջ Երեւանում բացվել էր Հայ-բելառուսական առետրի տունը, իսկ այսօր իրականացվում է հայկական կոնյակի շշալցում:
Մինսկի ձեռնարկության հիմնադիրն է Երեւանի կոնյակի, օղու եւ գինու գործարանը եւ «Բելառուստորգ» հանրապետական ձեռնարկությունը: Հայկական կողմի բաժինը 69% է կազմում, բելառուսականինը` 31%: Նոր հոսքի համար իտալական հոսքագիծ է տեղադրվել: Հզորությունը նախատեսված է տարեկան 200 հազար դալ քանակութամբ: Հումքը մատակարարվում է Հայաստանից:
Նախատեսվում է, որ նոր հոսքից կթողարկվի երեք եւ հինգաստղանի կոնյակ: