News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քորթնի Քարդաշյանն ու Սքոթ Դիսիքը կրկին ծնող են դարձել, բայց այս անգամ նրանց ընտանիքում աղջիկ է հայտնվել: Այս մասին հաղորդում է HollywoodNews.com-ը` վկայակոչելով RadarOnline-ը:

Հաղորդվում է, որ Քորթնին կիրակի առավոտյան Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկում երեխա է ունեցել` բնական ծննդաբերությամբ: Երջանիկ ծնողներն արդեն անուն են ընտրել դստեր համար:

«Սքոթի ու իմ ուրախությանը չափ չկա: Մենք թանկարժեք հրեշտակ ունենք, ում անունն է Պենելոպա Սքոթլանդ Դիսիք: Մայր ու աղջիկ հիմա հանգստանում ենք»,-հայտարարել է Քորթնին:

Փոքրիկի քաշը 3,5 կգ է, նա ունի երկու տարեկան եղբայր` Մեյսոն անունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ