News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Google Trends ծառայության կողմից հրապարակված տվյալներով, լատինատառ «porno» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանը 2004 թվականից ի վեր առաջին տեղն է գրավում համացանցի որոնողական համակարգերում: Մեր օրերում պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներով ու տեսաֆիլմերով, թվում է, այլեւս ոչ մեկի չես զարմացնի: Դրանց ամենալայն տարածումն ապահովում է ինտերնետը: Որոշ տվյալներով` պոռնոինդուստրիայի տարեկան ընդհանուր շրջապտույտը կազմում է մոտ 57 մլրդ դոլար, որը մի քանի անգամ գերազանցում է հոլիվուդյան տարեկան բյուջեն, այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Նրա խոսքով, Google Trends ծառայության կողմից հրապարակված տվյալներով, լատինատառ «porno» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանը 2004 թվականից ի վեր առաջին տեղն է գրավում համացանցի որոնողական համակարգերում:

Google Trends-ն աշխարհի երկրները դասակարգել է 100 բալանոց համակարգով` Հայաստանին «շնորհելով» 100 բալ: Մեզ հաջորդում են Թուրքիան (90), Պերուն (85), Ռումինիան (76), Կոնգոն (74): Վրաստանը 59 միավորով գտնվում է 14-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը 57 միավորով՝ 16-ում:

«Մինչ Հայաստանում պայքարում են հեռուստատեսությամբ էրոտիկայի եւ բռնության ցուցադրման դեմ, հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում համացանցով ոչ թե էրոտիկ, այլ բացահայտ պոռնոգրաֆիկ կայքեր այցելելով:
Մեր երկրում ստույգ վիճակագրական տվյալներ չկան այն մասին, թե դեռահասների քանի տոկոսն է այցելում «չափահասների համար» նախատեսված կայքեր: Սակայն Google-ի տվյալներից դատելով, կարելի է ասել, որ յուրաքանչյուր ոք, ով ունի համացանցում գտնվելու հնարավորություն, գոնե մեկ անգամ որոնել է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութեր»,- նշել է մասնագետը:

Ռուսաստանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ դեռահասների 32 %-ը պարբերաբար հաճախում է այդպիսի կայքեր:

«Եկեք չմոռանանք, որ մեր ծնողներն ապրել ու մեծացել են Խորհրդային Հայաստանում ու ստացել համապատասխան դաստիարակություն: Հենց դա նրանց համար մեծ խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի բացեն որոշակի փակագծեր այսօրվա սերնդի առջեւ: Այսինքն, երեխաներն իրենց հետաքրքրող շատ հարցերի պատասխանները չեն կարողանում ստանալ ընտանիքում, ինչն էլ նրանց ստիպում է բավարարել հետաքրքրությունը հասակակիցների շրջանում կամ ինտերնետով:

Պատճառը սեռական առողջության, սեռական կյանքի մասին ճշգրիտ եւ մասնագիտական ինֆորմացիայի պակասն է կամ բացակայությունը: Գաղտնիք չէ, որ դպրոցում սեռակրթության դասաժամեր չկան կամ անտեսված են, տանը սովորաբար նման հարցերի չեն քննարկվում: Արդյունքում մնում է համացանցը՝ իր դրական եւ բացասական կողմերով»,- ասել է նա եւ հավելել. «Դրան ավելանում է նաեւ այսպես կոչված «փողոցի լեզուն», որը,  ցավոք, հաճախ դառնում է սեռական անատոմիայի նկարագիրը:

Ժամանակակից երեխաներն ապրում են սեռական հարցերի նկատմամբ լիբերալ վերաբերմունքի պայմաններում, սակայն այդ թեմայի դարավոր արգելքները եւ «ցենզուրայինե տերմինների բացակայությունը խանգարում են ծնողներին ինչպես հարկն է զրուցել իրենց երեխաների հետ ինտիմ հարցերի շուրջ: Հենց ճշգրիտ ինֆորմացիայի պակասն էլ խոչընդոտում է ճիշտ սեռական դաստիարակությանը»:

«Պոռնոկայքերը ստեղծում են անգիտակցական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ, սեռական միֆեր: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչեւ զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականը առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տեւողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: Մինչդեռ սեռական առողջությունը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը  հարստացնում է անձի ներաշխարհը եւ նպաստում նրա ինքնառեալիզացիային եւ ընդհանուր առողջության ամրապնդմանը»,- արձանագրել է Շահրամանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ