News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Բերբանքում տեղի է ունեցել Սեժ Թանկյանի երրորդ սոլո ալբոմի` «Հարակիրիի» շնորհանդեսը: Այն կայացել է Records Boutique Store-ում, հուլիսի 9-ին: Շնորհանդեսի ժամանակ Թանկյանը պատասխանել է հավաքված երկրպագուների հարցերին:

Թանկյանի երրորդ սոլո ալբոմը բազմաթիվ արձագանքներ է ստացել: Դրանցից մի քանիսում նա բնորոշվում է որպես ժամանակակից դասական:

«Դա հեղափոխական երաժշտություն է մի քանի մակարդակներում: «Հարակիրին» ուղղակի պայթում է հարվածից: Երբ այն թողարկվի, ռոք-նռոլն այլեւս երբեք չի կարող այնտեղ լինել»,-նշվում է ալբոմին նվիրված հոդվածներից մեկում:

Հիշեցնենք, որ Թանկյանի առաջին սոլո ալբոմը` Elect the Dead-ը, թողարկվել է 2007 թվականին, որին հետեւել է Imperfect Harmonies ալբոմը 2010-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ