News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս տարվա սկզբից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակտիվացրել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Ֆրանսիացի դիվանագետը հիշեցրել է, որ վերջերս Փարիզում կայացել է համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Նույն օրերին Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները Լոս-Կաբոսի գագաթաժողովի շրջանակներում հանդես են եկել հայտարարությամբ` կապված ԼՂ խնդրի հետ:

Անրի Ռենոն նաեւ նշել է, որ այս օրերին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի այցելությունը Հարավային կովկասի երկրներ, համընկել է համանախագահների այցելությանը Բաքու, Ստեփանակերտ եւ Երեւան:

Նրա խոսքով, գրաֆիկների այդ համընկնումը նույնպես ընդգծում է ԼՂ խնդրի լուծումներ որոնելու աշխատանքների կարեւորությունը: Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հունվարին Սոչիում հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ընդունված հայտարարությանը, որտեղ նույնպես նշվում է խնդրի լուծման որոնումներն արագացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ շփման գծում միջադեպերը հետաքննելու մեխանիզմների ստեղծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ