News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չելյաբինսկում մարզային դատարանն այսօր` հուլիսի 12-ին, կսկսի «Տորնադո» ռոք-փառատոնի ժամանակ զանգվածային անկարգությունների գործով դատավճռի հրապարակումը: Ծեծկռտուքի կազմակերպիչներ Անդրեյ Իզմեստեւին, Կոնստանտին Կատաեւին եւ Ռոբերտ Նազարյանին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում:

2010 թվականի օգոստոսին, Միասսայում մահակներով ու տրավմատիկ ատրճանակներով զինված շուրջ 100 մարդ հարձակվել է ռոք-փառատոնի հյուրերի վրա: Ամեն ինչ սկսվել է սրճարանում հյուրերի եւ տեղացիների միջեւ առաջացած վիճաբանությունից:

39 մարդ համարվում է տուժած, ում դաժանաբար ծեծել են: 13 մարդու նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Գործը հարուցվել է «Զանգվածային անկարգությունների կազմակերպում» եւ «Թշնամության եւ ատելության հրահրում» հոդվածների հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ