News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանը մեկ անգամ եւս հայտնվել է անհեթեթ դրության մեջ: Այդ մասին Ազգային Ժողովում ունեցած ելույթում հայտնել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

Հուլիսի 9-ին պլենար նիստում Գեղամյանն իր ելույթում մեջբերել է ադրբեջանցի պաշտոնյաներից մեկի` Զիյաֆեթ Ասքերովի խոսքը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի հետ ասուլիսի ժամանակ ադրբեջանցին ասել էր, թե միջնորդները շփման գիծ են գալիս, որպես զբոսաշրջիկներ: Ասքերովը նաեւ նշել էր, թե ԵԱՀԿ-ն մեռած կազմակերպություն  է:

«Ես բնականաբար այդ հյութեղ փաստերը չէի կարող չօգտագործել, եւ «շնորհավորեցի» ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներին, որ մեռած կառույցի անդամներ են»: Նման ախմախ բան միայն ադրբեջանցի պաշտոնյաները կարող էին անել, որ թշնամացնեին գերտերություններին, վիրավորեին եւ ասեին, որ մեռած կազմակերպություն են ներկայացնում:

Բնականաբար պատվիրակությունները հասկացան, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվում ադրբեջանցի պատվիրակները»,- նշեց Գեղամյանը:

Նա նաեւ հպարտորեն ասաց, որ ադրբեջանական պատվիրակությունը նեղացել էր իր մի արտահայտությունից, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ քաղաքակրթական անհամատեղելիություն կա, նույնիսկ Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան անձամբ է իր նեղացածությունը հայտնել Գեղամյանին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ