News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսում չի քննարկվել 2013 թվականին կայանալիք  նախագահական ընտրությունների, այդ թվում նաեւ ընդդիմության միասնական թեկնածուի հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի պատգամավոր, Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` մեկնաբանելով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանի հայտարարությունը, թե «եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ, հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը»։

«Այս հարցը Կոնգրեսում չի քննարկվել, ուստի ՀԱԿ-ի դիրքորոշման մասին ոչ մի կոնկրետ բան չեմ կարող ասել»,-ասել է նա:
Նման կերպ պատգամավորը պատասխանեց նաեւ հարցին, թե իր կարծիքով, զուտ տեսականորեն հնարավո՞ր է, ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գա այդ ընտրություններում:

Միաժամանակ, Լյուդմիլա Սարգսյանը հավանություն է տվել ՀՅԴ անդամի հայտարարությանը, նշելով. «Ես ողջունում եմ ՀՅԴ-ի հայտարարությունը` այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության պատրաստակամության մասին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանի հայտարարել էր, որ «եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ, հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ