News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ես չգիտեմ, թե ինչու են ինձ անվանում Բուլկի Արամ: Ես ոչ մի նմանություն չեմ տեսնում իմ եւ բուլկիի միջեւ: Եւ, ընդհանրապես, ինձ ոչ ոք այդպես չի դիմում»,- մամուլի ասուլիսում խոստավանել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

«Ինձ այդպես սկսեցին անվանել ԶԼՄ-ներում, հենց ես դարձա նախարար: Մի թերթ ինձ այդպես անվանեց, եւ… գնա՜ց»,- դժգոհեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր թերթերից մեկին տված հարցազրույցում Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը բացատրել էր, թե որտեղից է ծագում իր «Մուկ» մականունը: Նրա խոսքով, իրեն այդպես անվանել է տատիկը, երբ փոքրիկ Հովհաննեսը թաքուն գողանում էր տատի պահած կոնֆետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ